-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները դիտարկել են «կանաչ քաղաքաշինության» վերաբերյալ ուղեցույցի նախագիծը
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Համաշխարհային բանկի պատվիրակությանը։ ՀԲ փորձագետները մշակել և կոմիտեին ներկայացրել են «կանաչ քաղաքաշինության» սկզբունքների կիրառման վերաբերյալ ուղեցույցի նախագիծ։
Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը և նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ողջունել են կատարված աշխատանքը՝ ընդգծելով փաստաթղթում ներառված առաջարկները Հայաստանի քաղաքաշինության ոլորտում աստիճանաբար կիրառելու կարևորությունը։ Փաստաթուղթն անդրադառնում է կանաչ շենքերի նախագծմանը, էներգաարդյունավետության, ջրի արդյունավետ օգտագործման միջոցառումներին, ժամանակակից շինանյութերի կիրառմանը և այլն։
Կողմերը քննարկել են փաստաթուղթն անհրաժեշտ ձևաչափով խմբագրելու և մասնագետների համար հասանելի դարձնելու վերաբերյալ հարցեր։
Հանդիպման ընթացքում դիտարկվել է նաև այլ ուղղություններով կոմիտեի և Համաշխարհային բանկի համագործակցության հնարավորությունը։