-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքացիները ներկայացրել են գաղափարներ և բարձրաձայնել հարցեր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեում անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը։

Կոմիտեի խորհրդականի, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ նա լսել է քաղաքացիների հարցերը, որոնք վերաբերել են հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը, բազմաբնակարան շենքի տեխնիկական վիճակին։ Քաղաքացիները նաև ներկայացրել են իրենց գաղափարներն ու առաջարկները սահմանամերձ գյուղում բազմաբնակարան շենքի կառուցման, հանրապետությունում իրականացվող դպրոցների, մանկապարտեզների կառուցման ծրագրերի, զբոսաշրջային կլաստերի ձևավորման քաղաքաշինական նախագծի վերաբերյալ։

Եղիազար Վարդանյանը հայտնել է ներկայացված գաղափարների վերաբերյալ կոմիտեի դիրքորոշումը, կոմիտեի մասնագետների հետ քննարկել և առաջարկել քաղաքացիներին մտահոգող խնդիրների լուծման տարբերակներ, ինչպես նաև հանձնարարել է համապատասխան մասնագետներին անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարել։





