Ամփոփ տեղեկատվություն պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի չորս փուլերի մասին
2014 թվականին մեկնարկել էր պետական ծառայողներին մատչելի բնակարանով ապահովման ծրագիրը, համաձայն որի նախատեսվում էր Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցում կառուցել 1000 բնակարան: Ծրագրով նախատեսված աշխատանքները ՀՀ կառավարության անունից համակարգում և իրականացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:
2014 թվականին մեկնարկած ծրագրի առաջին փուլը, որի ընթացքում պետական ծառայողների համար կառուցվել է 266 բնակարան և ավտոկայանատեղի, ավարտվել և շահառուներին է հանձնվել դեռևս 2017 թվականին:
Այժմ ընթացքի մեջ են ծրագրի երեք փուլերը:
Ծրագրի 2-րդ փուլով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/2 հասցեում կառուցվող շենքային համալիրը, որտեղ պետական ծառայողների համար նախատեսված են 175 բնակարան և ավտոկայանատեղի շահագործման կհանձնվի մինչև 2018 թվականի տարեվերջ:
Ծրագրի 3-րդ փուլով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի շինարարության ավարտը նախատեսվում է մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը, իսկ բնակարանների հանձնումը շահառուներին՝ մինչև 2019-ի տարեվերջ: Շինարարական համալիրում պետական ծառայողների համար նախատեսված է 294 բնակարան և ավտոկայանատեղի: Շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի:
Ծրագրի 4-րդ փուլով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 4 և N4/3 հասցեներում մեկնարկել են 2 բազմաբնակարան շենքային համալիրների շինարարական աշխատանքները, որոնցում պետական ծառայողների համար նախատեսվել է 265 բնակարան և ավտոկակայատեղի: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021 թվականին: