-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Ջիմ Թորոսյանի հեղինակած հուշակաթողի շուրջ այսօրինակ վերաբերմունքն անընդունելի է
Օրեր առաջ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, անդրադառնալով «Ազնավուր կեցավայր»-ի վերակառուցման նախագծին, ներկայացրել էր դիրքորոշումը, որ ցանկացած միջամտություն կապված շենքի ճարտարապետական փոփոխության հետ, առանց հեղինակի համաձայնության՝ անընդունելի է:
Ցավալի է, բայց այսօր ստիպված ենք կրկին հանդես գալ հերթական խայտառակ և անճաշակ միջամտության կապակցությամբ:
Վանի ինքնապաշտպանության մասնակիցներին նվիրված՝ Ջիմ Թորոսյանի հեղինակած «Արծիվ Վասպուրականի» հուշակոթողի մոտ տեղադրվում է մի նոր անհեթեթություն:
Միթե այսօրինակ վերաբերմունքը սեփական պատմությանը, ճարտարապետական արժեքներին՝ բնորոշ է մեր ազգին:
Ցավոք, այս միտումը շարունակվում է մեր իրականության մեջ՝ Արամ Մանուկյանի արձանը Հանրապետության Հրապարակ մետրոյի կայարանի տարածքում, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի չարտոնված կցակառույցը և շատ ուրիշ օրինակներ կարող են կազմել մի ամբողջ շարան:
Քաղաքաշինության կոմիտեն հետևողական աշխատելու է Մշակույթի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ թույլ չտալու համար Ջիմ Թորոսյանի հեղինակած հուշակաթողի մոտ նման գործի առկայությունը: