-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
<<Քաղաքաշինարարներ առանց սահմանների>> կազմակերպության ներկայացուցիչը` քաղաքաշինության կոմիտեում
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը և Կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն այսօր ընդունել են ֆրանսիական <<Քաղաքաշինարարներ առանց սահմանների>> կազմակերպության նախագահ Մագի Քազալին:
Տիկին Քազալը ներկայացրել է 2004 թվականից գործունեություն ծավալող ընկերության նպատակներն ու խնդիրները: Կազմակերպության գործունեությունը ծավալվում է հիմնականում մատչելի բնակարանների, քաղաքային ու գյուղական բնակավայրերի կայուն զարգացման, ռազմավարական ծրագրման և քաղաքաշինական այլ հարցերի շուրջ:
Կազմակերպության ղեկավարը ցանկություն է հայտնել Քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցել և հեռահար ծրագրեր իրականացնել, հատկապես կարևորելով քաղաքների ռազմավարական պլանավորման ու գյուղական համայնքների կայուն զարգացման ուղղությունը:
Պարոն Էլոյանը բարձր գնահատելով Մագի Քազալի ղեկավարած կազմակերպության ծավալած գործունեությունը և ողջունելով համագործակցության առաջարկը, պատրաստակամություն է հայտնել առաջիկայում կրկին հանդիպելու և քննարկելու հետագա զարգացման ծրագրեր: