Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Նարեկ Սարգսյանը շրջայց է կատարել շինարարական օբյեկտներում
Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը բնագավառի պատասխանատուների հետ շրջայց է կատարել պետբյուջեով՝ Կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող մի շարք շինարարական օբյեկտներ, որոնք գտնվում են ավարտական փուլում:
Մասնավորաբար, նա այցելել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի, Երևանի պետական կամերային թատրոնի և ՀՀ գլխավոր դատախազության շենքի վերնահարկի վերակառուցման շինարարական տարածքներ:
Արդյունքում արձանագրվել է, որ բոլոր աշխատանքներն ըստ ժամանակացույցի ընթանում են, և մինչև այս տարվա հունիսի վերջ երեք օբյեկտներում էլ շինաշխատանքներն ավարտված կլինեն: