Աղետի գոտու 100 ընտանիքի բնակարանային խնդիր է լուծվել նախորդ տարի
Սկզբնաղբյուր https://armenpress.am/arm/news/923868/axeti-gotu-100-yntaniqi-bnakaranayin-khndir-e-lutsvel-nakhord.html
23.02.2018; https://armenpress.am/arm/news/923868/axeti-gotu-100-yntaniqi-bnakaranayin-khndir-e-lutsvel-nakhord.html
Նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված 560 մլն դրամ ﬕջոցների հաշվին լուծվել է Հայաստանում երկրաշարժի հետևանքով անօթևան ﬓացած 100 ընտանիքի բնակարանային խնդիր:
«Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքաշինության պետական կոﬕտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
«Նախորդ տարի շարունակվել է երկրաշարժի հետևանքով անօթևան ﬓացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը:
Ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 90 տոկոսով: 2017-ին ամբողջությամբ լուծվել են Գյումրիում և քաղաքային այլ բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրները: Գյուղական բնակավայրերի 542 ընտանիքի բնակարանային խնդիրը, ՀՀ կառավարության ծրագրի համաձայն, նախատեսվում է լուծել ﬕնչ 2020-ի տարեվերջ»,- ասաց Սարգսյանն ու հավելեց, որ դրա համար կպահանջվի շուրջ 4 մլրդ դրամ:
Բնակարանային ﬓացած խնդիրները կլուծվեն ﬕնչ 2020-ի տարեվերջ:
2008-2017-ին մոտ 65 մլրդ դրաﬕ հաշվին լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: 2018-ին պետական բյուջեով նախատեսված է 460 մլն դրամ, որով կլուծվի ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի մոտ 50 ընտանիքի բնակարանային խնդիր: