Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության պետական կոմիտեում ընդունել են իրանական <<Թեքալգոսթար>> ընկերության ղեկավարին
Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանում գործող <<Techalgostar co>> ընկերության ներկայացուցիչ Անդրե Շահբազյանի հետ:
Ընկերությունը զբաղվում է հատակների համակարգերի ստեղծմամբ, որը ենթադրում է նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով հնի վերակառուցում: Արդյունքում` այս համակարգի միջոցով ստեղծված հատակները մի քանի անգամ թեթևացնում են շենքի բեռը` քաշը:
Ընկերության ներկայցուցիչը ներկայացնելով արտադրատեսակը, նշել է, որ ուսումնասիրելով և ծանոթանալով հայկական շուկային` մտադիր են մուտք գործել հայկական շուկա, միաժամանակ տեղեկացնելով, որ արտադրանքի որոշ դետալներ մտադիր են արտադրել Հայաստանում` կատարել ներդրումներ և ստեղծել աշխատատեղեր: