Առաջիկայում կմեկնարկի պետծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի չորրորդ փուլը
Առաջիկայում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամանով կսահմանվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետ:
Մինչ օրս իրականացվել է ծրագրի երեք փուլ. ծրագրի մեկնարկին, որը սկսվել է 2014 թվականին Ադոնց 6/1 հասցեում` իրականացվել է 266, երկրորդ փուլում Ադոնց 6/2 հասցեում 175 և երկրորդ փուլում Ադոնց 6 հասցեում, 294 բնակարանային ծրագիր, իսկ չորրորդ փուլով նախատեսվում է ավելացնել ևս 265-ը:
Ծրագրին մասնակցել կարող են այն պետական ծառայողները, որոնց համակարգը ընդգրկված է ՀՀ կառավարության որոշման ցանկում:
Հիշեցնենք, որ տարեվերջին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ՀՀ կառավարության քննարկմանն էր ներկայացրել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի չորրորդ փուլի պայմանների մասին որոշման նախագիծը, որը արժանացել էր գործադիրի հավանությանը: