Գլխավոր մրցանակը <<Հայոց Ազգային Պարտեզի Գանձերը. Պալյաններ>> գրքի հեղինակին
Այսօր Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «ՏԱՐՎԱ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ ԿԱՌՈՒՅՑ-2017» ՄՐՑՈՒՅԹ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ արդյունքների ամփոփումը:
2004 թվականից կազմակերպվող մրցույթ-ցուցահանդեսն իր մեջ ներառում է ոչ միայն Երևանը, այլև ողջ հանրապետությունն ու Արցախը:
Ողջունելով ներկաներին` հանձնաժողովի նախագահ Արմեն Ղուլարյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին, հորդորելով հաջորդ տարիներին ավելի ակտիվ մասնակցել, քանի որ նաև այս օրինակ մրցույթների շնորհիվ է, որ բացահայտվում են երիտասարդ ու տաղանդավոր ճարտարապետները:
Այս տարի մրցույթին ներկայացվել էր 15 աշխատանք, որոնցից 6-ը տարբեր անվանակարգերում հանձնաժողովի կողմից հաղթող են ճանաչվել:
Դիպլոմներ ու դրամական պարգևներ են շնորվել
ՃՇՀԱՀ նախագծային խմբին (ճարտարապետներ Կարեն Ռաշիդյանցին, Խաչատուր Թադևոսյանին, Ավետիս Խաչատրյանին, Կարեն Մկրտչյանին <<Լանդշաֆտային ճարտարապետություն>> անվանակարգում:
Ճարտարապետներ Արտավազդ Նազարեթյանին և Արամ Սահակյանին՝ <<Ճարտարապետական իրականացված կառույց>> անվանակարգում:
Ճարտարապետ Լիլիթ Տեր – Մինասյանին՝ <<Պատմամշակութային հուշարձանի վերականգնում և վերակառուցում>> անվանակարգում:
<<Այր Դիզայն>> ՍՊԸ-ին (գլխ. Ճարտարապետ՝ Արթուր Բաղդասարյանին՝ <<Ճարտարապետական նախագիծ>> անվանակարգում:
<<A&L Architects>> ՍՊԸ-ին (տնօրեն՝ Արամ Շահոյանին՝ <<Ճարտարապետական նախագիծ>> անվանակարգում:
<<Ինտերիերի դիզայն>> անվանակարգում մրցանակ չի տրվել:
<<Տպագիր հրատարակություն ճարտարապետության բնագավառում>> անվանակարգում I կարգի դիպլոմի արժանացած ճարտարապետ Աշոտ Գրիգորյանին է շնորհվել մրցույթի Գլխավոր մրցանակը՝ քանդակագործ Սամվել Ղազարյանի հեղինակած <<Ջահակիր հրեշտակը>> ստեղծագործությունը: