Փոփոխություն` լիցենզիաների տրամադրման կարգում
Երեկ տեղի ունեցած կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ, որը վերաբերել է քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների և ներդիրների տրամադրման գործընթացի բնականոն և բարձր որակով կազմակերպելուն, որն արժանացել է գործադիրի հավանությանը:
Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հարցը ներկայացնելով նշել է, որ մինչ այժմ լիցենզիա ստանալու իրավունք ունեին այն կազմակերպությունները, որոնց կազմում կային բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ, իսկ այս փոփոխությունով ավելացվել է ևս մեկ պարտադիր` աշխատանքային ստաժի պայմանը:
Կոմիտեի նախագահը նշել է, որ համակարգի գլխավոր հիմնախնդիրներից է մասնագետների մասնագիտական փորձի պակասը, իսկ որոշ դեպքերում նաև՝ դրանց բացակայությունը. <<Ըստ գործող կարգերի՝ լիցենզիա ստանալու համար բավարար է միայն բարձրագույն կրթություն ունենալը, մինչդեռ լիցենզավորման գործընթացի բարեփոխումների հիմքում ընկած է ոլորտի մասնագետների բարձրագույն կրթության և աշխատանքային ստաժի պարտադիր լինելու գաղափարը>>:
Ամփոփելով խոսքը Ն. Սարգսյանը տեղեկացրել է, որ կատարված փոփոխությունից հետո Կոմիտեն մտադիր է մինչ 2018 թվականի վերջը, որպես համակարգի բարելավման ևս մեկ քայլ, մշակել ու ստեղծել վերապատրաստման և որակավորման համակարգ, ինչը ներառված է նաև ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրում: