-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Նարեկ Սարգսյանը Փարիզում մասնակցել է ազգային քաղաքաշինության քաղաքականության վերաբերյալ համաժողովին
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ս/թ. մայիսի 15-18-ը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և ՄԱԿ-Հաբիթաթի հրավերով Փարիզ քաղաքում մասնակցել է Ազգային քաղաքաշինության քաղաքականության երկրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է <<Օրակարգ 2030>> և <<Փարիզյան համաձայնագիր>> թեմայի շրջանակում:
Համաժողովի ընթացքում Ն. Սարգսյանը ելույթներ է ունեցել՝ երկու հարթակներում ներկայացնելով օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի փորձը, արդյունքները և քաղաքաշինական պլանավորման հեռանկարները:
Նարեկ Սարգսյանը Փարիզում հանդիպել է սփյուռքահայ ճարտարապետների և քննարկել նրանց կողմից Հայաստանում իրականացվող նախագծային խնդիրներին առնչվող հարցեր:
Ն. Սարգսյանը Ժնևում հանդիպել է նաև սփյուռքահայ գործարար Վարդան Սրմաքեշին և քննարկել նրա կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը: