-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության նախարարությունը քաղաքաշինական հարցերով է զբաղվում. Բացառապես
<<Հրապարակ>> օրաթերթն իր օգոստոսի 26-ի համարում՝ <<Քաղաքաշինության նախարարությունը քաղաքաշինական հարցերով չի՞ զբաղվում>> վերնագրով հոդված է հրապարակել՝ բնապահպանության նախարարությանն ուղղված մի քաղաքացու դիմում-բողոքը վերագրելով նաև քաղաքաշինության նախարարությանը: Թեկուզև թեական ոճով, թերթը հոդվածի վերնագրի մեջ <<քաղաքաշինության նախարարություն>> կապակցությունը գործածելով ապատեղեկատվություն է փոխանցել հանրությանը:
Բանն այն է, որ Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 12 հանրակացարանի բնակչուհի Օլյա Ամիրյանից քաղաքաշինության նախարարությունն ընդհանրապես որևէ նամակ չի ստացել:
Նախարարությունը այս առնչությամբ աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ պատասխանել է բնապահպանության նախարարությունից ստացված հարցմանը, նշելով, որ քաղաքացու բարձրացրած հարցերը քաղաքաշինության նախարարության իրավասության շրջանակից դուրս են: