-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Թեմատիկ դասախոսություններ` Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում
ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում փետրվարի 29-ին, ժամը 11-ին տեղի կունենա <<Նոր Ջուղա>> խորագիրը կրող գիտաժողով, որի շրջանակներում կընթերցվեն թեմատիկ զեկույցներ <<Հայկական եկեղեցիները>>, <<Տեղանունները Նոր Ջուղայի տապանագրերում>>, <<Խոջայական ապարանքների գեղարվեստական հարդարանքները>> և <<Պատմական տները>> թեմաներով:
Միջոցառումը վարելու են ճարտարապետներ Մարկո Բրամբիլան (ԱՄՆ) և Արմեն Մինասյանը (Իրան-Հայաստան):
Թեմատիկ դասախոսությունները կարդալու են՝ հետազոտող և մտավորական Շահեն Հովսեփյանն ու Ավո Հովհաննիսյանը, պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և Իրանի Իսֆահան քաղաքում/Նոր Ջուղայի և հարակից շրջաններում հայկական վտանգված հուշարձանների հետազոտող Ահմադ Մոնթազերը (Ahmad Montazer) (Իրանի Իսլամական Հանրապետություն):