Ամանորյա գնումներից հետո նախարարի գրպանում մնացել է 635. 821 դրամ
Սկզբնաղբյուր http://www.yerkir.am/am/news/78280.htm#.VKbCFnV6BkA.facebook
01.01.2015; yerkir.am
Yerkir.am-ի հումորային բլից հարցերին պատասխանում է ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
-Ամանորի գիշերը շա՞տ խմեցիք:
-Ջերմուկ՝ այո:
-Քանի՞ բաժակից եք հարբում:
-Ջերմուկի ջրից չեմ հարբում, բայց բնությունից՝ այո:
-Ի՞նչն է օգնում դուրս գալ խումարից:
-Ձեր հարցերը:
-Ամենաուրախ, ամենահիշվող Նոր տարին:
-1992 թվականին, Մոսկվա-Մարսել ինքնաթիռի մեջ:
-Իսկ ամենատխուրը:
-2011 թվականի Նոր տարին:
-Ամենաթանկ ամանորյա նվերը (գումարի առումով), որ ստացել եք:
-Գումարը չի հետաքրքրել:
-Ամենաօրիգինալ նվերը:
-Փոքր որդուս ձեռքով պատրաստված նվերը:
-Տոնը ստացված է, երբ...
-Ինձ թույլատրում են գնալ աշխատելու:
-Առանց ինչի՞ չեք պատկերացնում Ամանորի սեղանը:
-Մանդարինի:
-Ձեր հանդիպած ամենատպավորիչ Ձմեռ պապը:
-Ես՝ ինքս, եղել եմ Ձմեռ պապ, երբ երեխաները շատ փոքր էին:
-Ձմեռ պապն առանց Ձյունանուշի, ինչպես…
-Կառավարության շենքն՝ առանց թմբուկի…
-Ամանորյա գնումներից հետո, մինչեւ հաջորդ աշխատավարձը, գրպանում գումար մնա՞ց:
- 635. 821 դրամ:
-Հետևեցի՞ք, թե ով որքան կերավ Ձեր՝ Նոր տարվա սեղանից:
-Նրանք կերան մի քանի բլիթ, դատարկեցին ափսեի ողջ ձիթապտուղը, հետո անցան ընդեղենին, կերան մի քանի կտոր խմորեղեն, խմեցին 5 գավաթ կոնյակ, բայց դե, ո՞վ է հաշվում…
-Ամանորի սեղան գցելու գործում Ձեր բաժինը:
-Զրոյական:
-Եղա՞ն մարդիկ, որ մտքում հաշվեցին Ձեր ամանորյա սեղանի արժեքը:
-Դատելով նրանց դեմքի խորը հիասթափությունից` այո…
-Միջինը քանի՞ բոնբոներկա եք նվիրում հյուր գնալիս:
-Հինգ:
- Ձեզ նվեր բերված բոնբոներկան քանի՞ անգամ եք ուրիշին նվեր տարել:
-Միշտ:
-Ինչպե՞ս կարելի է ապրել մարդավարի, եթե յուրաքանչյուր տարի որևէ կենդանու տարի է:
-Կենդանիներն ամենաազնիվ արարածներն են:
-Ոչխարից (այս տարի այդ կենդանակերպի տարին է) ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Փոքր որդիս ծնվել է ոչխարի տարում, և դա ինձ հաճելի է: