<<Տաթև>> զբոսաշրջային կենտրոնի խնդիրները` ուշադրության կենտրոնում
ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացել է «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ Սյունիքի մարզի Հալիձորի համայնքի վարչական տարածքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության տրամադրված հողամասում հանգստի գոտի կազմակերպելու, Տանձատափի համայնքի գյուղատնտեսական նշանակության 0.3 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակաոուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա (ՓՀԷԿ-ի կայանային հանգույց) փոխադրելու, Տաթև համայնքի գլխավոր հատակագծում, Իրան– Հայաստան 400 ԿՎ էլեկտրահաղորդման օդային գծի անցկացման նպատակով, փոփոխություններ կատարելու, ինչպես նաև այլ հարցեր:
Քննարկումների արդյունքում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ձևավորվել է հանձնաժողովի եզրակացությունը, իսկ որոշ դեպքերում` պահանջվել է նաև լրացուցիչ ուսումնասիրություն:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին թիվ 1255-Ա որոշմամբ: