Նորակառույցները համապատասխանում են միջազգային սեյսմիկ նորմերին
Հոկտեմբերի 13-14-ը Երևանում կայացավ <<Քաղաքների պլանավորման, բնակարանային տնտեսության, էներգաարդյունավետության և աղետների ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում>> թեմայով երկօրյա աշխատաժողովը:
Միջոցառման կազմակերպիչներն էին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը և ՄԱԿ-ի Եվրոպայի Տնտեսական Հանձնաժողովը, ՄԱԿ-ի Բնակավայրերի զարգացման ծրագիրը, Միջազգային ֆինանսական կորպորացիան:
Աշխատաժողովին ներկա գտնվել և զեկույցներ են կարդացել ներկայացուցիչներ ՀՀ քաղաքաշինության, բնապահպանության, արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններից, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, Երևանի և Գորիսի քաղաքապետարաններից, ՄԱԿ ԵՏՀ-ից, <<Հաբիթաթ ֆոր Հյումանիթի Հայաստան>> հիմնադարամից, ոլորտում գործունեություն ծավալող տարբեր հասարակական և միջազգային կազմակերպություններից:
Առաջին օրը հնչել են զեկույցներ` համայնքների տարածական պլանավորման, կառույցների սեյսմակայունության, ՀՀ գեոտեղեկատվական համակարգի, բնակարանային քաղաքականության, բազմաբնակարան շենքերի կառավարման և այլ հարցերի շուրջ:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Ողջունելով հյուրերին, նա նշել է, որ նախատեսվում է իրականացնել Հայաստանի քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային տնտեսության ազգային կարողությունների զարգացման ծրագիր:
Երկրորդ օրը հնչեցին զեկույցներ բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության բարձրացման ֆինանսավորման մեխանիզմների, էներգաարդյունավետության պլանավորման, համատիրությունների կարողությունների զարգացման, ինչպես նաև այս համատեքստում Երևանում իրականացվող ծրագրերի և այլ խնդիրների վերաբերյալ:
Երկօրյա աշխատաժողովի ավարտին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը հանդես գալով ամփոփիչ զեկույցով խոսեց նորակառույց շենքերի սեյսմակայունության մասին, շեշտելով, որ այսօր կատարվող շինարարությունն ի տարբերություն խորհրդային տարիների` երբ շենքերը նախատեսված էին 7 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար, կառուցվում են 9 և ավելի բալ հաճախականության հաշվարկով` հաշվի առնելով մերօրյա սեյսմիկ նորմերը:
Տիկին Ալավերդյանն առանձնակի ուշադրություն հրավիրեց նաև Երևանի փոքր կենտրոնի զարգացման ու բեռնաթափման համար նախարարության կողմից մշակած հայեցակարգին, որը ներառում է ինչպես կանաչ տարածքների ավելացումը, այնպես էլ` սեյսմիկ ռիսկերի գնահատումը: Հայեցակարգի հիմքում` նորակառույցների սեյսմիկ անվտանգության հարցն է: