 
            - 
                                                                Նորություններ
- 
                                                                Տեղեկատվության տրամադրում
- 
                                                                Հայտարարություններ
- 
                                                                Անձնակազմի կառավարում
- 
                                                                Գնումներ
ՀՀ կառավարության նիստի քաղաքաշինության ոլորտի հարցերը
 ՀՀ կառավարության ապրիլի 3-ի նիստում ի շարս այլ հարցերի, հավանության արժանացան ՀՀ քաղաքաշինության նախարարության ստորև հարցերը:
Այսօրվա որոշմամբ կառավարությունը փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը`  քաղաքաշինության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացրեց 10,278.0 հազար դրամ: Որոշման ընդունումը պայմանավորված է 2012 թվականի բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ձեռք բերված և 2014 թվականին շահագործման հանձնվող բնակարանների բաշխման, հատկացման, ինչպես նաև նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացների կազմակերպչական ծախսերի իրականացմամբ:
 
Կառավարության մեկ այլ որոշմամբ` «Սալսա դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին,  մինչև մեկ տարի մարման ժամկետով  տրամադրվեց բյուջետային վարկ: 
 
