Կայացավ հանդիպում ADB-ի ներկայացուցիչների հետ
Հայաստանում Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման եւ զարգացման ծրագրի մշակման աշխատանքները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ADB) պատվիրակությանը` ծրագրի ներկայացուցիչ Սեզար Լոուրենսի գլխավորությամբ:
Ներկայացնելով ծրագիրը Սեզար Լոուրենսը նշեց, որ կազմելու են չորս` Դիլիջան, Ջերմուկ, Վանաձոր եւ Գյումրի քաղաքաների գլխավոր հատակագծերը: Աշխատանքների համար դեռեւս սեպտեմբերին ձեւավորվել է տեխնիկական աջակցության խումբ, որը կատարում է տվյալների հավաքագրում: Այդ աշխատանքների կատարման եւ խնդիրների քննարկման նպատակով աշխատանքային խումբը հանդիպումներ է ունենում շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ: <<Այժմ արդեն սկսվել են Դիլիջանի զարգացման պլանի մշակման աշխատանքները, որն ապրիլին պատրաստ կլինի>>,- նշեց ծրագրի ներկայացուցիչ Սեզար Լոուրենսը:
Տիկին Ալավերդյանը նշեց, որ գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքների գործընթացը հաստատված է ՀՀ կառավարության որոշումներով եւ նոր նախագծերի մշակումը եւս պետք է անցնի նախատեսված բոլոր ընթացակարգերը: Կարեւորելով մեր հանրապետությունում կատարվող ADB-ի ծրագրերը` տիկին Ալավերդյանն առաջարկեց պարբերաբար կազմակերպել հանդիպումներ եւ փուլային քննարկումների արդյունքում իրականացնել բանկի նախաձեռնած ծրագիրը: