Այսօր տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ Էդուարդ Խաչիյանի ծննդյան օրն է
Այսօր տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ Էդուարդ Եփրեմի Խաչիյանի ծննդյան օրն է (օգոստոսի 17,1933թ.)
Էդուարդ Խաչիյանը կանգնած է Հայաստանի Հանրապետությունում սեյսմակայուն շինարարության ստեղծման ակունքներում, առանց նրա գիտական, մասնագիտական մեծ ներդրումների Հայաստանի Հանրապետությունը չէր ունենա քաղաքաշինական ոլորտի ամենապահանջված ՝ Սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերը, որը ոչ վաղ անցյալում վերամշակվեց՝ Երկրաշարժադիմացկուն շինարարություն․նախագծման նորմերի, և դարձյալ Էդուարդ Խաչիյանի ղեկավարությամբ։
Ավելի քան 250 տպագրված գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում 12 մենագրության, 5 հեղինակային արտոնագրերի, 15 նորմատիվա-հրահանգչական փաստաթղտերի, 60 գիտական հոդվածների տպագրված տարբեր երկներում:
Նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ կարևոր առաքելությունն է իրականացրել կրթական ոլորտում: Պարոն Խաչիյանի ջանքերի արդյունքում ոլորտում հաջողություններն առավել քան իրական են՝ նրա իսկ կողմից կրթած որակյալ մասնագետների, գիտաշխատողների և գիտնականների շնորհիվ:
Հարգարժան պարոն Խաչիյան, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն սրտանց շնորհավորում է Ձեզ տարեդարձի առթիվ և մաղթում քաջառողջություն, հաջողություններով ու ձեռքբերումներով պսակված տարիներ: