ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա առթիվ
Սիրելի գործընկերներ,
Շինարարությունը մեր երկրագնդի հազարամյա պատմության կարևորագույն մասնագիտություններից է, իսկ Հայ շինարար վարպետների ստեղծագործ մտքի և արարող բազկի շնորհիվ կերտված ճարտարապետական և ինժեներական գլուխգործոցները մեր երկիրը ճանաչելի են դարձնում ամբողջ աշխարհում:
Շինարարությունը պետության տնտեսական զարգացման լոկոմոտիվն է և մենք՝ Քաղաքաշինական համալիրի բոլոր ներկայացուցիչներս այսօրվանից, միասին պետք է համախմբենք մեր կարողությունները՝ մասնագիտական, կազմակերպչական, գիտատեխնիկական ներուժը, Կառավարության կողմից ստանձնած աննախադեպ մեծածավալ շինարական և վերականգնողական ծրագրերը սահմանված ժամկետում և բարձր որակով կյանքի կոչելու համար:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Արմեն Ղուլարյան
Իմ ջերմագին շնորհավորանքներն ու երախտագիտությունն եմ հղում Հայաստանի Հանրապետության բոլոր շինարարներին մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա կապակցությամբ:
Վստահաբար կարող ենք հպարտանալ Ձեր հմուտ ձեռքերով ստեղծված կառույցներով, որոնք համոզված եմ կանգուն կմնան և դարերով կծառայեն բազմաթիվ սերունդների:
Սիրելի շինարարներ մեկ անգամ ևս շնորհավորելով, մաղթում եմ բեղմնավոր գործունեություն ի շահ մեր Հայրենիքի զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության:
Արմեն Ղուլարյան