Այսօր ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանի ծննդյան օրն է
Այսօր ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանի ծննդյան օրն է:
Հարգարժան պարոն Մինասյան, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ի սրտե շնորհավորում է Ձեզ տարեդարձի առթիվ և մաղթում քաջառողջություն, հաջողություններով ու ձեռքբերումներով պսակված տարիներ:
_______
Մկրտիչ Մինասյանը 1957 թվականին ավարտել է Երևանի N:17 դպրոցը:
-1967 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը:
-1964-1980 թթ.- աշխատել է «Երևաննախագիծ» ինստիտուտում:
-1980-1991 թթ.- աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդին առընթեր հուշարձանների պահպանման և օգտագործման գլխավոր վարչության պետի տեղակալ:
-1991-1993 թթ.- Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ,Երևանի գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության և ճարտարապետության վարչության պետ:
-1993-1996 թթ.- Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ:
-1996-2001 թթ.- «Երևաննախագիծ» ինստիտուտ,արվեստանոցի վարիչ:
-1992-2002 թթ.- Հայաստանի Ճարտարապետների միության քարտուղար:
-2001-2003 թթ.- ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական քաղաքականության և տարածքների պլանավորման վարչության պետ:
-2002 թ. առ այսօր՝ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ:
-2011-2012 թթ.- Ճարտարապետների Միությունների Միջազգային Ասոցիացիայի (MACA) փոխնախագահ:
-2012-2013 թթ.- Ճարտարապետների Միությունների Միջազգային Ասոցիացիայի (MACA) նախագահ:
-2014 թվականից՝ Ճարտարապետների Միջազգային Ակադեմիայի Մոսկովյան բաժանմունքի թղթակից-անդամ:
-1999 թվականից՝ Ճարտարապետների Միությունների Միջազգային Ասոցիացիայի (MACA) կոորդինացիոն խորհրդի անդամ:
-2003-2009 թթ.– ՀՀ նախագահի՝ արվեստի և ճարտարապետության բնագավառում մրցանակի ներկայացման հանձնաժողովի նախագահ:
-2006 թվ. առ այսօր՝ Երևանի Ճարտարապետաշինարարական պետական ազգային համալսարանի դոցենտ, կառավարման խորհրդի անդամ:
-2008 թվ. առ այսօր՝ ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման գիտամեթոդական խորհրդի անդամ:
-2009 թվ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը:
-2006 թվ.-ից՝ Երևանի քաղաքաշինության խորհրդի անդամ:
-1982 թ.-Ճարտարապետական աշխատանքների համամիութենական ստուգատես-մրցույթի «Գրան պրի» մրցանակ (ոսկե մեդալ) «Տարվա լավագույն ստեղծագործության» համար (Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայանի համար):
-2001 թ.- Ճարտարապետների Միությունների Միջազգային Ասոցիացիայի ստուգատես մրցույթում Առաջին կարգի դիպլոմ «Տարվա լավագույն նախագծի» համար:
-2005 թ.- ՀՀ վարչապետի շնորհակալագիր:
-2014 թ.- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ: