Քննարկում «Քաղաքաշինության մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
ՀՀ քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում քաղաքաշինության բնագավառում փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակող կազմակերպություների և նախագծողների հետ, որի ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը և Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանը ներկայացրեցին «Քաղաքաշինության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծերը: Ներկայացվեցին ինժեներական բաժինների մշակմամբ զբաղվող կազմակերպությունների և նախագծողների ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգման, մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման, Քաղաքաշինության կոմիտեի կողմից քաղաքաշինական գործունեություն ծավալող կազմակերպությունների և մասնագետների ռեեստրների ստեղծման և էլեկտրոնային լիցենզավորման գործընթացների հիմնական դրույթները:
Մասնակիցները դրական գնահատեցին ներկայացված նախագծերը, հանդիպումը շարունակվել է հարց-պատասխան ձևաչափով:
Մասնակիցները դրական գնահատեցին ներկայացված նախագծերը, հանդիպումը շարունակվել է հարց-պատասխան ձևաչափով: