Աշխատանքային շրջայց Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր
      Տեղի է ունեցել շրջայց Տավուշի մարզ՝ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի, կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանի,  Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի, գործադիր տնօրեն Գուրգեն Մինասյանի, «Օստ-շին» շինարարական կազմակերպության տնօրեն Ռոբերտ Օխանյանի մասնկացութամբ:          Աշխատանքային շրջայցի ողջ ընթացքում պատվիրակությանը ուղեկցել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Չինարի, Այգեպարի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ղեկավարները։
Շրջայցի ընթացքում ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի գլխավորած աշխատանքային խումբը ծանոթացել է վերսկված շինարարական աշխատանքներին, ինչը պատերազմական գործողությունների հետևանքով դադարեցված էր: Չինարի գյուղում ներկայումս տարվում է բնակարանի ներքին էլէկտրամատակարարման սնուցման մոնտաժային և ներքին հարդարման աշխատանքներ:

      Շրջայցի ընթացքում այցելություն է կատարվել Այգեպար գյուղ, որտեղ ավարտին է մոտենում  Շինարարների միության  հովանավորությամբ կառուցվող ապաստարանի շինարարական աշխատանքները: Հետագա ամողջական աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու համար շինարարներին տրվել են կոնկրետ  հանձնարարականներ։
     Աշխատանքային շրջայցն ավարտվեց Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ տարվում են «Մայրիկ» մանկական պուրակի կառուցման աշխատանքները: Պուրակի կառուցման համար կատարվել են տարածքի նախապատրաստական աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները իրականացվում են Տավուշի մարզպետարանի պատվիրատվությամբ, «Բենտոնիտշին» կազմակերպության միջոցով: