Վեբինար ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման հիման վրա կազմված ուղեցույցի վերաբերյալ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հիման վրա կազմված ուղեցույցի վերաբերյալ վեբինար: Այն համակարգել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանն ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Մարտուն Գրիգորյանը: Վեբինարին մասնակցել են ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզպետարանների համապատասխան վարչությունների աշխատակիցները:
Նունե Պետրոսյանը կարևորել է քաղաքաշինական հարցերի առավել արդյունավետ կարգավորման գործընթացում մասնակցային մոտեցումը՝ մարզերի և համայնքների ներուժի կիրառմամբ: Մարզպետարանների ներկայացուցիչները բարձրաձայնել են ուղեցույցի ամփոփման և հրատարակման առաջնահերթության մասին, որը տեխնիկական աջակցություն կլինի համայնքներին՝ իրականացվող և նախատեսվող ներդրումների և կառուցապատման գործընթացների կազմակերպման դյուրինացման խնդրում: