ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ամփոփեց 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ու գերակա խնդիրները
ՀՀ կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին> N 1055-Ն որոշման շրջանակներում ՀՀ քաղաքաշինության նախարարությունն իրականացրել է հետեւյալ հիմնական աշխատանքները.
ՀՀ կառավարության 2012 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներ.
1) Մշակվել եւ ՀՀ կառավարություն է ներկայացվել մի շարք իրավական ակտերի նախագծեր, որոնք նպատակաուղղված են քաղաքաշինական հատուկ կարգավորման ենթակա տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործունեության միասնական պահանջների եւ չափորոշիչների սահմանմանը, քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցման գործառույթների օպտիմալացմանը եւ օրենսդրական ակտերում կատարված փոփոխություններին դրանց համապատասխանեցմանը:
2) Մշակվել եւ ՀՀ կառավարություն է ներկայացվել «ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում ընդ¬գրկված բնակավայրերի) վթա¬րային 4-րդ աստիճանի վնասվա¬ծություն ունեցող բազմաբնա¬կա¬րան շենքերի (բնակելի տների) բնակիչների բնակարանային խնդի¬ր¬ների լուծման հայեցա¬կարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձա¬նագրային որոշման նախա¬գիծը: Վերջինիս նպատակն է անկանխատեսելի հետեւանքները բացառելու տեսանկյունից կարեւորվող, Հայաստանում առկա քանդման ենթակա վթարային` 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, ինչպես նաեւ քանդված բնակարանային ֆոնդի բնակիչների անվտանգության ապահովման խնդրի լուծմանն ուղղված պետական քաղաքականության ուղղությունների եւ սկզբունքների հստակեցումը:
Գերակա խնդիրների շրջանակներում.
1) Նախարարության ուշադրության կենտրոնում են գտնվել երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների նկատմամբ ձեւավորված պետական պարտավորությունների կատարմանն ուղղված միջոցառումները: Մասնավորապես` շահագործման են հանձնվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 եւ Անի թաղամասերում` 1756 բնակարաններից բաղկացած 38 բազմաբնակարան շենքեր: Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերում հաշվառված ընտանիքներից ծրագրի շահառուների ճանաչման գործընթացի ապահովման նպատակով ուսումնասիրվել են 2500 ընտանիքների փաստաթղթային փաթեթները: Ուսումնասիրության արդյունքներով ծրագրի շահառու ճանաչված 2222 ընտանիքներից` 1902-ի բնակարանային խնդիրները լուծվել են շինարարության ծրագրի շրջանակներում բնակարանների հատկացմամբ, իսկ 1 սենյակի շահառու ճանաչված 320 ընտանիքներից 306-ը ստացել են ֆինանսական աջակցություն: Ներկայումս շինարարության ընթացքում են 743 ընտանիքների համար կառուցվող բնակարաններն ու բնակելի տները: Կառավարության տրամադրած լրացուցիչ միջոցների շնորհիվ 2013 թվականին նախատեսվում է նաեւ լուծել 608 ընտանիքի բնակապահովման խնդիրը:
2) ՀԲ-ի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing business) վարկանիշային դասակարգման սանդղակում առնվազն հինգ քայլով Հայաստանի դիրքի բարձրացում. «Գործարարությամբ զբաղվելը» գնահատման սանդղակում Հայաստանը «շինարարության թույլտվություններ» մասով զբաղեցրել է 57-րդ հորիզոնականը` բարելավելով իր դիրքը 2011 թվականի համեմատությամբ 38 կետով: Ներկայումս www.doingbusiness.org կայքում նշված ցուցիչները կրկին վերանայվել են եւ 2012 թվականին Հայաստանի դիրքը «շինարարության թույլտվություններ» մասով գրանցված է 49-րդ հորիզոնականում: Սրա շնորհիվ, ճարտարապետահատակագծային առաջադրանքի եւ շինարարության թույլտվության ստացման, նախագծային փաստաթղթերի համաձայնեցման, ավարտված շինարարության շահագործման փաuտագրման համար էապես պարզեցված ընթացակարգերի: Փոփոխություններն ուղղված են ժամկետների կրճատմանը, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը` թույլատվական ընթացակարգերի տարբեր փուլերում շրջանցելով կառուցապատող-իրավասու մարմին սուբյեկտների միջեւ անմիջական շփումը:
3) Համակարգվել են «Շենքերի եւ շինությունների, շինարարական նյութերի եւ արտադրանքների անվտանգության տեխնիկական կանոնակարգի» նախագծի մշակման աշխատանքները եւ Ախուրյան համայնքում էներգետիկ արդյունավետության բարձր ցուցանիշներով բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքների կազմակերպման գործընթացները: Շենքի շինարարական աշխատանքները նախատեսվում են ավարտել 2013 թվականի առաջին կիսամյակում:
4) Հայաստանում շենքերի եւ շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման նպատակով գույքագրման եղանակով հավաքագրվել են հանրապետությունում 1500 շենք-շինությունների տեխնիկական տվյալները: Նախատեսվում է եկող տարի առաջնահերթությունը տալով կրթական, մարզական եւ մշակութային հաստատություններին` ավելացնել եւս 2000 շենքերի տվյալներ: Շենքերի տեխնիկական տվյալների բազայի ստեղծումը նպաստելու է Հայաստանի բազմաբնակարան շենքերի կառավարման, պահպանման եւ շահագործման բարելավման ծրագրի արդյունավետ իրականացմանը, ինչպես նաեւ կրթական, մշակութային եւ մարզական օբյեկտների հիմնանորոգման առաջնահերթությունների ճշգրտմանը:
5) Քաղաքաշինության ոլորտում ապահովագրական մեխանիզմների միջազգային փորձի ուսումնասիրություն եւ ըստ այդմ համապատասխան առաջարկություններ ներկայացնելը:
Ավատրվել են բյուջետային տարում նախատեսված 127 օբյեկտների 8.2 մլրդ դրամի հիմնանորոգման եւ կառուցման աշխատանքները:
