Աշխատանքային քննարկումներ, հանրային լսումներ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն միկրոռեգիոնալ տարածական փաստաթղթերի մշակման որոշումների կայացման փուլում շահառուների հետ քաղաքաշինական հիմնական հայեցակարգային լուծումներում մասնակցային գործընթացի ապահովման նպատակով նախաձեռնել է համատեղ աշխատանքային քննարկումներ, հանրային լսումներ։
Ներկայում ընթացող Վայոց Ձորի և Արմավիրի մարզերի միկրոռեգիոնալ փաստաթղթերի մշակումը նպատակաուղղված է մարզերի հավասարակշռված և համաչափ զարգացման խնդիրներին՝ տարածական զարգացման հիմնական գործիքակազմի միջոցով կանխորոշելով և կանոնակարգելով տարածքների քաղաքաշինական-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները։ Տարածաշրջաններում աճի նոր բևեռների ձևավորման նախադրյալների բացահայտմամբ նախատեսվում է տարածաշրջանի՝ որպես ամբողջական հատակագծային միավորի և բնակավայրերի՝ որպես դրա մասը կազմող և փոխադարձ տարածքային, գործառնական, տնտեսական և ենթակառուցվածքային կապերով միմյանց կապված բաղադրիչների ներքին պոտենցիալ հնարավորությունների արդյունավետ կազմակերպում։
Դրանց լիարժեք, համակողմանի և արդյունավետ օգտագործման, շրջակա միջավայրի պահպանման ու բարելավման, ինժեներատրանսպորտային և կոմունալ ենթակառուցվածքների կատարելագործման, պատմամշակութային ժառանգության պահպանման, տարածքի ինժեներական նախապատրաստման, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքի պաշտպանության, բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների համալիրի իրականացմամբ տարածաշջրաններում կձևավորվի մարդու հիմնական կարիքները հաշվի առնող առողջ, անվտանգ ու ու ներառական կենսամիջավայր: