Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Հայտարարություն
«Լուսավոր Հայաստան» խմբակցության Ազգային ժողովի պատգամավոր Էդվարդ Անդրեասյանի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կազմակերպվել էր քննարկում՝ քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինության կոմիտեի կողմից լիցենզիաների, ճարտարապետների պալատի կողմից արտոնագրերի տրամադրման գործընթացը կարգավորելու, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվող փոփոխությունների, «Լիցենզավորման մասին» և «Ճարտարապետների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հետ առնչություն ունեցող իրավական ակտերի փոփոխությունների վերաբերյալ:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն չափազանց կարևորելով նմանօրինակ քննարկումների կազմակերպումը՝ շնորհակալություն է հայտնում բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ քննարկման ժամանակ ճարտարապետների պալատի ներկայացուցչների կողմից հնչել են մտքեր, որոնց մի մասն անընդունելի են և անթույլատրելի քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի համար: Դրանց մանրամասն պարզաբանման համար առաջիկայում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: