Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Հանդիպում իրանական «Խաքռոուդ» շինարարական խոշոր ընկերության գլխավոր տնօրենի հետ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ընդունել է Իրանական «Խաքռոուդ» շինարարական խոշոր ընկերության գլխավոր տնօրեն Ալիաքբար Քաշիղանդիին: Կոմիտեի նախագահը, Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնի գլխավոր տնօրեն Արմեն Մինասյանը ծանոթանալով իրանական կողմի հնարավորությունների հետ, քննարկել են համագործակցության հնարավորությունները: Իրանում ու տարածաշրջանում խոշոր ՀԷԿ-եր, ամբարտակներ, թունելներ ու արագընթաց ճանապարհներ կառուցած ընկերությունն այժմ հավակնում է տարածաշրջանային մասնաճյուղ հիմնադրել Հայաստանում և այստեղ նոր ներդրումային նախագծեր իրականացնել: