Տեղի է ունեցել բազմաբնակարան շենքերի կառավարման խնդիրների կանոնակարգման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
Բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում խնդիրների կանոնակարգման նպատակով տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ աշխատանքային խմբում ներգրավված են քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, կոմիտեի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արդարադատության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հնարավորություն է ստեղծվել՝ աշխատանքներին մասնակից դարձնել բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում փորձառություն ունեցող հասարակական, միջազգային կազմակերպությունների և իրավական ոլորտի ներկայացուցիչներին: Հանձնաժողովի առաջին նիստին վերհանվել են ոլորտում առկա հիմնախնդիրները: Ծավալվել է քննարկում առավել հասցեական ու արդյունավետ կանոնակարգման նպատակով հաջորդաբար՝ ըստ առաջնահերթությունների, օրենսդրական փոփոխություններ կատարելու հարցերի շուրջ: