ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հրավիրում ենք մասնակցելու ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 2019 թվականին նախատեսվող ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի ակադեմիկոս Ա.Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների մրցութային գործընթացին ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ- 1.Ուսումնասիրել համալիրի տարածքը և ձեռք բերել ինժեներաերկրաբանական հետազննության, գոյություն ունեցող ուսումնական, ճաշարանային, մարզադահլիճի և հանրակացարանային մասնաշենքերի, ինչպես նաև գոյություն ունեցող կաթսայատան տեխնիկական վիճակի ուսումնասիրության նոր եզրակացություններ, ինչպես նաև իրականացնել գեոդեզիական աշխատանքներ, 2.Ձեռքբերված եզրակացությունների արդյունքներով և գոյություն ունեցող շենքային վնասվածության և/կամ ֆիզիկական մաշվածության տվյալների հիման վրա ներկայացնել վերլուծական նյութեր ծախսերի խոշորացված հաշվարկների՝ այլընտրանքային լուծումների (կազմաքանդման, վերակառուցման կամ նորի կառուցման նպատակահարմարության) համադրման և նախատեսվող աշխատանքների հիմնավորման համար, 3.Մշակել նոր կառուցվող (250 ուսանողի համար) ուսումնական մասնաշենքի և շինությունների արդի ծավալահատակագծային և կոնստրուկտիվ համակարգի, ներքին ինժեներական ենթակառուցվածքների, հենաշարժային համակարգի խախտումներ և հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժն ապահովող միջոցառումների, տարածքի բարեկարգման, ինչպես նաև ջրատաքացուցիչներով և ֆոտովոլտային պանելներորվ այլընտրանքային էներգիայի աղբյուրների նախատեսման վերաբերյալ նախագծային լուծումներ և այլն: Աշխատանքների սկիզբ՝ պայմանագրի կնքման օր Աշխատանքների ավարտ՝ 2019 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակ Հրավերի մանրամասներին և ամբողջական փաթեթի պահանջներին ծանոթանալու համար դիմել` 1. armeps.am կայքէջի https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=5123304&fbclid=IwAR2NNr-xkrAsetKrnQN_4LE1nMRUopqHKQUKw0Lf2ioCUHBFSanG95F2BrY էլեկտրոնային հասցեով, կամ 2. Պատվիրատուին՝ հրավերի թղթային տարբերակը ստանալու համար