Հոկտեմբերի առաջին տասնօրյակում Մուշում բնակարանամուտ կտոնեն
Հաջորդ շաբաթ Գյումրիում շահագործման կհանձնվեն բնակարանաշինության երկրորդ փուլով կառուցված 38 բնակելի շենքերը: Այս մասին, սեպտեմբերի 29-ին, հայտարարեց աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: Ընդմիջելով, պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների հատկացման հարցերով հանձնաժողովի նիստը, նախարարն այցելեց նորակառույց Մուշ թաղամաս` տեղում շինարարության որակին ու առկա խնդիրներին ծանոթանալու համար:
“Մենք արդեն հասել ենք վերջնագծին, եկող շաբաթ նախատեսվում է շահագործման հանձնել “Մուշ 2.2” և “Անի” թաղամասերը: Գիտեք, որ “Աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագիրը” հանրապետության նախագահի նախընտրական խոստումներից է և մշտապես գտնվում է նրա ուշադրության կենտոնում”,- լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց նախարար Ս. Թադևոսյանը:
Հիշեցնենք որ, հաշվի առնելով խնդրի կարևորությունը, սեպտեմբերի 25-ին Քաղաքաշինության նախարարի հրամանով, վերոնշյալ ծրագրի շրջանակներում Գյումրու «Մուշ 2-2» և «Անի» թաղամասերում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցված և առաջիկայում շահագործման հանձնվող 38 շենքերի արտաքին բարեկարգման և թվով 1756 բնակարանների ներքին հարդարման աշխատանքների որակի համապատասխանությունը ուսումնասիրելու նպատակով, ստեղծվեց մի հանձնաժողով, որի կազմում են Քաղաքաշինական ԾԻԳ-ի, Քաղաքաշինական տեսչության մասնագետները, ինչպես նաև “Շիրակ կենտրոնի” տնօրենը: Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են կառուցապատողի` «Գլենդել Հիլզի» ներկայացուցիչների մասնակցությամբ: “Հանձնաժողովն արդեն 5-րդ օրն է ինչ ամենօրյա աշխատանքներ է կատարում այս թաղամասերում` թերություններն ու բացթողումները բացառելու նպատակով: Այս օրերի ընթացքում, ես` ինքս արդեն 3-րդ անգամ եմ այստեղ: Արդեն հանձնաժողովի կողմից հայտնաբերված են որոշակի թերություններ ու բացթողումներ, որոնք դարձյալ վերոնշյալ հրամանի համաձայն, կառուցապատող ընկերությունը եռօրյա ժամկետում միջոցներ կձեռնարկի դրանք վերացնելու համար: Չեմ բացառում, արտաքին և ներքին աշխատանքների փուլ առ փուլ ընդունման հնարավորությունը”-ավելացրեց պարոն Թադևոսյանը: