Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը այցելել է Արզումանյան 10 հասցեում գտնվող վթարային շենք
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն արձագանքելով բնակիչների դիմումներին՝ այցելել է Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան 10 շենք: Անձամբ իրավիճակին ծանոթանալուց հետո Վահագն Վերմիշյանը զրուցել է 4-րդ կարգի վթարային այս շենքի բնակիչների հետ ու լսել նրանց մտահոգությունները: Առաջարկվել են լուծման իրատեսական տարբերակներ: Բոլոր բնակիչների մասնակցությամբ քննարկման արդյունքում, ընդհանուր համաձայնություն ձեռք բերելու դեպքում` կներկայացվի դիմում, որից հետո անմիջապես հարցը համապատասխան ընթացք կստանա: Կընտրվի խնդրի լուծման լավագույն տարբերակը: