«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԿԱՅՈՒՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ցուցահանդեսի և աշխատաժողովի մեկնարկը տրված է
Հայաստանում քաղաքաշինության ոլորտը պետք է ապրի թռիչքաձև զարգացում: Մենք դուրս ենք գալիս սուբյեկտիվիզմի դաշտից և գնում ենք քաղաքաշինության ոլորտի կոդավորման: Ցանկացած ճարտարապետական միջամտություն պետք է անցնի հասարակական քննարկումների փուլ, բնակավայրերն ունենան կառուցապատման և հողօգտագործման կանոնակարգեր, սահմանվեն հստակ չափորոշիչներ: Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի ու Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպանատան միջոցով, «Հյուսիսային լուծումներ կայուն քաղաքների համար» ցուցահանդեսի և աշխատաժողովի մեկնարկի ժամանակ: Ներկաները լսել ու հարցեր են ուղղել հյուսիսային երեք երկրների փորձագետների, ովքեր իրենց փորձն են կիսել քաղաքաշինության, ճանապարհային անվտանգության և օդի որակի վերաբերյալ: Հնարավորություն է ստեղծվել ծանոթանալու հյուսիսային քաղաքներում քաղաքաշինության պլանավորման և տեխնոլոգիական լուծումների նորարարություններին, ճանապարհային անվտանգության լուծումների օրինակներին: Ենթակառուցվածքների վերաբերյալ խնդիրների՝ կառավարման ու ինժեներական խորհրդատվության, քննարկումների արդյունքում սպասվում են նոր ձեռքբերումներ: