Էլեկտրոնային հարթակով քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը ներկայացվել է տեսչական մարմնի գործընկերներին
Քաղաքաշինության կոմիտեի ու Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գործընկերներն աշխատանքային հանդիպում են ունեցել՝ urban.e-gov.am թվային հարթակի միջոցով քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը քննարկելու նպատակով։
Կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Դավիթ Դալլաքյանը, ինչպես նաև «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ տնօրեն Վահագն Մխիթարյանը ներկայացրել են էլեկտրոնային եղանակով ավարտված շինարարական օբյեկտը շահագործան ընդունող հանձնաժողովի ակտի /ձև 3-2-1/ տրամադրման ամբողջական շղթան և դրանում ներգրավված կառույցների գործառույթները թվային հարթակում, քննարկել գործընթացի վերաբերյալ հարցեր։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը կարևորել է կառույցի աշխատակիցների իրազեկումը համակարգի առանձնահատկությունների և սպասվող գործընթացների վերաբերյալ։
Urban.e-gov.am հարթակում տեսչական մարմնի ինտեգրումը հնարավորություն կտա էլեկտրոնային եղանակով իրականացնել քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ևս մի քանի առանցքային փուլեր։
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի բոլոր աշխատակիցների համար կազմակերպելու վերապարաստման դասընթացներ «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ գրասենյակում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվելու բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։