-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Ճանապարհաշինության ոլորտի հարցերի համատեղ քննարկում՝ Քաղաքաշինության կոմիտեում
Ճանապարհաշինության ոլորտի քաղաքաշինական գործընթացների և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի բարելավման նպատակով Քաղաքաշինության կոմիտեում մարտի 10-ին տեղի է ունեցել հանդիպում շահագրգիռ կողմերի հետ: Ներկա են եղել կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը և կոմիտեի մասնագետները, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ, ինչպես նաև շինարարական և նախագծային ընկերությունների ներկայացուցիչները:
Դիտարկվել է ճանապարհային շինարարությունում ծածկված աշխատանքների ակտերի առանձին ձևաթուղթ սահմանելու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի առաջարկը: Քննարկվել են նաև ոլորտի վերաբերյալ հարցեր: Որոշվել է կարծիքների ամբողջացմամբ լրամշակել ներկայացված նախագիծը և նախաձեռնել փոփոխություններ համապատասխան իրավական ակտերում: