-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Արմեն Ղուլարյանը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային խմբի 13-րդ նիստին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը մասնակցել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) Հողի կառավարման հարցերով աշխատանքային խմբի (WPLA) 13-րդ նստաշրջանին: Հայաստանից մասնակցել են նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արևիկ Ավոյանը և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը:
Միջազգային հարթակում քննարկվել են ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարությունների առջև ծառացած հողի կառավարման անվտանգությանն ու էկոհամակարգերին առնչվող մարտահրավերները:
Նիստի ընթացքում ուշադրություն է դարձվել թվայնացմանը, հողի կառավարումն իրականացնող բոլոր դերակատարների գործառույթներին և սեփականության իրավունքի պաշտպանությանը վերաբերող հարցերին:
ՄԱԿ-ի ԵՏՀ անդամ պետությունների ներկայացուցիչները դիտարկել են Հողի կառավարման հարցերով աշխատանքային խմբի ծրագրի իրականացումը 12-րդ նստաշրջանից ի վեր, որոշել հաջորդ՝ 2024-2025թթ. ծրագիրը, հաստատել 2025-2030 թթ. նախագիծը:
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև ՄԱԿ-ի ԵՏՀ հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի ղեկավարի, երկու տեղակալների, ինչպես նաև բյուրոյի նոր անդամների ընտրություն: