News

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի նիստ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման կոմիտեի 85-րդ նստաշրջանին։

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին աջակցելու նպատակով կազմակերպվող խորհրդատվական հանդիպումներն այսուհետ կանցկացվեն կոմիտեում։

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ քաղաքաշինական ծրագրերի անխափան ընթացքը կնքված պայմանագրերի շրջանակում հնարավոր է ապահովել լիցենզավորման նոր գործընթացի պայմաններում ևս։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է բարդ կոնստրուկցիաների նախագծման ոլորտի համաշխարհային առաջատար անգլիական «Առուպ» ընկերության և հայաստանյան «Ռենշին» ընկերության ներկայացուցիչներին։
Քաղաքաշինության կոմիտեն ձեռնարկել է միջոցներ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի» սպորտային նոր համալիրի կառուցման ծրագրում ի հայտ եկած նախագծային խնդիրները լուծելու