Font type
Website Color
Hot line Application procedure

News

 News photos 2026/WhatsApp-Naxagah/12Vardanyan2.jpg
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի անունով WhatsApp հավելվածում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ
16.01.2026

WhatsApp հավելվածում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի անունով բացվել են կեղծ օգտահաշիվներ։ Կոմիտեի նախագահի լուսանկարի օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։

Read more
 News photos 2026/Hasarakakan xorhurd-hamalrum/12Hasarakakan xorhurd hamalrum.jpg
Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից ձևավորված հասարակական խորհրդի կազմի համալրումը շարունակվում է
09.01.2026

Ձևավորվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհուրդ, որի կազմը հաստատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 18-ի 224-Ա հրամանով։ Խորհրդի կազմը համալրելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է ընդունել նոր հայտեր։

Read more
 News photos 2026/Amanorya uxerdz/12Yeghiazar Vardanyan-Qaxshin naxagah.jpg
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
31.12.2025

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Անցնող 2025 թվականը քաղաքաշինության ոլորտի համար ձեռբերումների և նոր նախաձեռնությունների տարի էր: Այն հատկանշվել է պետական և մասնավոր ծրագրերի աննախադեպ ծավալով։ Հանրապետության ողջ տարածքում ընթացքող դպրոցական, նախադպրոցական, մարզական, առողջապահական, մշակութային և այլ հաստատությունների կառուցման ծրագրերում թե՛ պետական պատվիրատուների, թե՛ շինարարություն իրականացնող ընկերությունների համար հստակեցվել են աշխատանքի սկզբունքները և որակի չափանիշները՝ ուղեցույց դառնալով հետագա ծրագրերի իրագործման համար։

Read more
 News photos 2025/Dasyntac-Marzer-havastagir/1-8D1A2422.jpg
Քաղաքաշինության ոլորտում կարողությունների զարգացման դասընթացներին մասնակցած ՀՀ մարզերի մասնագետներին Քաղաքաշինության կոմիտեն շնորհել է հավաստագրեր
29.12.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կայացել է քաղաքաշինության ոլորտում ՀՀ մարզերի մասնագետների կարողությունների զարգացման նպատակով կազմակերպված դասընթացների ամփոփիչ միջոցառումը։

Read more
 News photos 2025/Spam/12WhatsApp-New24.jpg
Ստեղծվել է կեղծ օգտահաշիվ՝ Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով WhatsApp հավելվածում
24.12.2025

WhatsApp հավելվածում բացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար Գուրգեն Եղիազարյանի անունով կեղծ օգտահաշիվ։ Գուրգեն Եղիազարյանի լուսանկարի օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։

Read more
 News photos 2025/Havastagrum-popoxutyun/12Havastagrum-hstakecum.jpg
Հստակեցումներ են կատարվել քաղաքաշինության ոլորտի մասնագետների հավաստագրման և շարունակական զարգացման գործընթացներում
24.12.2025

Քաղաքաշինության բնագավառի մասնագետների հավաստագրման, շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները բարելավելու և առավել արդյունավետ դարձնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն կատարել է փոփոխություններ գործող ընթացակարգերում։

Read more