News
Ինչպե՞ս դիմել գործող լիցենզիան նոր կարգի համաձայն դասակարգելու համար, ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել. այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար քաղաքաշինության ոլորտի մասնագետները մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի կազմակերպած իրազեկման հերթական հանդիպմանը
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «Հուշմանդ Սազե» շինարարական ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են պողպատե բարակապատ տրամատների կիրառմամբ պիլոտային ծրագրով մեկ դպրոց կամ մանկապարտեզ, ինչպես նաև անհատական բնակելի տներ կառուցելու հեռանկարները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հուլիսի 9-ին ընդունել է «Կազա Իտալիա» հոլդինգի ներկայացուցիչներին՝ փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիի գլխավորությամբ։ Հստակեցվել են ժամանակակից տեխնոլոգիայով արագ կառուցվող մոդուլային հավաքովի տների, հասարակական նշանակության տարբեր կառույցների նախագծման և շինարարության ոլորտում մասնագիտացած ընկերության հետ համագործակցության ուղղությունները։
Հանրապետության 4 մարզերում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի գործարկմանն ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղեկալներ Նունե Պետրոսյանը և Ստեփան Խաչատրյանն այցելել են Կոտայքի մարզի Նաիրի համայնք։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) պատվիրակությանը՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորությամբ։ Քննարկվել են ընթացիկ համատեղ նախաձեռնությունները և առաջիկայում քաղաքաշինության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները։
Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է համայնքապետարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացները՝ ներկայացնելու քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը։