News

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Շիրակի մարզում կոմիտեի պատվիրատվությամբ կառուցվող Արեգնադեմի միջնակարգ դպրոցի շինարարական հրապարակում։

Քաղաքաշինության կոմիտեի ու Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գործընկերներն աշխատանքային հանդիպում են ունեցել՝ urban.e-gov.am թվային հարթակի միջոցով քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը քննարկելու նպատակով։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Լոռու մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։

Այսօր տեղի է ունեցել Արմավիրի մարզի Այգեվանի մանկապարտեզի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը։
Պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում Երևանում շահագործման է հանձնվել բնակելի ևս մեկ թաղամաս։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը և Քաղաքաշինության կոմիտեի

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում շարունակվել են «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ մասնագիտական քննարկումները