Новости

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Արարատի մարզպետի աշխատակազմի և մարզում գործունեություն ծավալող նախագծային մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են ոչ ավանդական տեխնոլոգիաներով շենքերի, շինությունների նախագծում, արտադրություն և շինարարություն իրականացնող տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Քաղաքաշինության կոմիտեում կայացել է առցանց հանդիպում Հայաստանի և Սփյուռքի գիտնականներին համախմբող «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն հիմնադրամի» (ASOF) փորձագետների խմբի հետ։

Քաղաքաշինության ոլորտում լիցենզավորման նոր ընթացակարգով դեկտեմբերի 10-ի դրությամբ urban.e-gov.am հարթակի միջոցով Քաղաքաշինության կոմիտեն տրամադրվել է 2329 լիցենզիա՝ 1-ին դասի՝ 942, 2-րդ դասի՝ 783, 3-րդ դասի՝ 604։

Urban.e-gov.am հարթակի միջոցով քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վի Իքս Սոֆթ» ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը դեկտեմբերի 10-ին մասնակցել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի տարեկան ժողովին, որին ներկա են եղել