News

Հանրապետության 4 մարզերում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի գործարկմանն ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղեկալներ Նունե Պետրոսյանը և Ստեփան Խաչատրյանն այցելել են Կոտայքի մարզի Նաիրի համայնք։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) պատվիրակությանը՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորությամբ։ Քննարկվել են ընթացիկ համատեղ նախաձեռնությունները և առաջիկայում քաղաքաշինության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները։

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է համայնքապետարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացները՝ ներկայացնելու քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը։

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը։

Քաղաքաշինության կոմիտեն մեկնարկել է դասընթացների շարք՝ քաղաքաշինության ոլորտում ՀՀ մարզերի մասնագետների կարողությունների զարգացման և շարունակական մասնագիտական կրթության կազմակերպման նպատակով։

Քաղաքաշինության կոմիտեի և խորվաթական «IGH ինստիտուտ» ընկերության միջև հունիսի 19-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ քաղաքաշինության ոլորտում համագործակցության նպատակով։
Հուշագիրը ստորագրել են կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Խորվաթիայի Հանրապետությունում գործող ընկերության կառավարման խորհրդի տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը։