Новости
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) պատվիրակությանը՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորությամբ։ Քննարկվել են ընթացիկ համատեղ նախաձեռնությունները և առաջիկայում քաղաքաշինության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները։
Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է համայնքապետարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացները՝ ներկայացնելու քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը։
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը։
Քաղաքաշինության կոմիտեն մեկնարկել է դասընթացների շարք՝ քաղաքաշինության ոլորտում ՀՀ մարզերի մասնագետների կարողությունների զարգացման և շարունակական մասնագիտական կրթության կազմակերպման նպատակով։
Քաղաքաշինության կոմիտեի և խորվաթական «IGH ինստիտուտ» ընկերության միջև հունիսի 19-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ քաղաքաշինության ոլորտում համագործակցության նպատակով։
Հուշագիրը ստորագրել են կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Խորվաթիայի Հանրապետությունում գործող ընկերության կառավարման խորհրդի տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը։
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «Հուշմանդ Սազե» շինարարական ընկերության ներկայացուցիչներին։