1) նախապատրաստում է Կոմիտեի նախագահի և Գլխավոր քարտուղարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերը,
2) իրականացնում է կոմիտեի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու աշխատանքները, ներկայացնում Կոմիտեի քաղաքացիական ծառայողների պաշտոններրի անձնագրերը (աշխատատեղի նկարագրերը), դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու իրավական հիմքերի առաջացման դեպքում ներկայացնում է հիմնավորված առաջարկություններ,
3)իրականացնում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում Կոմիտեի քաղաքացիական ծառայության գրանցամատյանի և կադրերի ռեզերվի վարման աշխատանքները,
4) ներկայացնում է առաջարկություններ Կոմիտեի կադրային, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների հոսունության կանխման վերաբերյալ,
5) ամփոփում է Կոմիտեի թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փաթեթները, իրականացնում է Կոմիտեի ենթակայության կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար մրցույթի նախապատրաստական աշխատանքները, վերահսկում էլեկտրոնային մատյանի վարման աշխատանքները,
6) ապահովում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև Կոմիտեի ենթակայության կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի Կոմիտեի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառի հարցաշարերի և հարցատոմսերի մշակման աշխատանքները.
7) համակարգում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների անհատական վերապատրաստման ծրագրերը, կազմակերպում վերապատրաստման գործընթացը,
8) ամփոփում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների կողմից կատարված աշխատանքների մասին ներկայացված կիսամյակային կատարողականների գնահատականները,
9) իրականացնում է բարեվարքության հարցերով կազմակերպչի գործառույթներ,
10) իրականացնում է Կոմիտեի աշխատակիցների անձնական գործերի վարման (փաստաթղթային և էլեկտրոնային եղանակով), հաշվառման, հանձման-ընդունման, պահպանման, ինչպես նաև աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքներ,
11) ապահովում է Կոմիտեում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործընթացների հետ կապված աշխատանքները,
12) իրականացնում է Կոմիտեի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողություն,
13) իրականացնում է գույքն ու եկամուտները հայտարարագրող Կոմիտեի աշխատողների մասին տվյալները բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելու աշխատանքները,
14) ապահովում է Mulberry-2 փաստաթղթաշրջանառության համակարգում օգտվողների կառավարման հետ կապված համապատասխան աշխատանքները,
15) իրականացնում է Կոմիտեի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի հավաքագրման և վարման աշխատանքները։
16) ապահովում է Կոմիտեի աշխատակիցների ծառայողական վկայականների, մագնիսական քարտերի, ժամանակավոր անցագրերի պատվիրումը և տրամադրումը.
17) իրականացնում է Կոմիտեի անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Գլխավոր քարտուղարին.
Hasmik Hovhannisyan
Secretariat
+374 11 62 17 31 h.hovhannisyan@minurban.am
Քարտուղարությունը բաղկացած է երկու բաժիններից`
Ընդհանուր և տեղեկատվության բաժին (բաժնի պետ՝ Լիանա Գրիգորյան, հեռ.՝ 011-62-17-34)
Քարտուղարության կազմում գործող ընդհանուր և տեղեկատվության բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) Կոմիտեի ներքին և արտաքին փաստաթղթաշրջանառության իրականացման ապահովում (ստորագրված գրությունների առաքումը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, սուրհանդակային ծառայության համակարգերով, էլ. փոստով, փոստով կամ առձեռն տրամադրումը),
2) ՀՀ կառավարության և նախարարական կոմիտեների նիստերի օրակարգերի ստացում և ներկայացում ղեկավարությանը,
3) Կոմիտեի նախագահի և Գլխավոր քարտուղարի հրամանների հաշվառման և պահպանման իրականացում:
4) այցելուների մուտքի կազմակերպում Կոմիտե,
5) Կոմիտեում փաստաթղթերի արխիվացման և արխիվի վարման աշխատանքների իրականացում,
6) մամուլի հաղորդագրությունների և տեսության մոնիթորինգի իրականացում,
7) Կոմիտեի պաշտոնական կայքէջի տեղեկատվական սպասարկման աշխատանքների իրականացում,
8) Թեժ գծով ստացված ահազանգերի գրանցում:
Քարտուղարության կազմում գործող հանձնարարականների կատարման հսկողության բաժինն իրականացնում է հետկալ գործառույթները`
1) ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի, փոխվարչապետերի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողության իրականացում,
2) Կոմիտեի ելից թղթակցության սրբագրման աշխատանքների իրականացում:
Mikayel Harutyunyan
Mobilization Preparation and Special Work Coordination Department
+374 11 62 17 38 m.harutyunyan@minurban.am
Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1)կազմակերպում է Կոմիտեի քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության բնագավառում ծրագրերի և պլանների մշակումը, և հիմնական միջոցառումների իրականացումը.
2) կազմակերպում է Կոմիտեի համակարգի աշխատողների պաշտպանության և զորահավաքային ռեսուրսների հաշվառումը.
3) իրականացնում է կազմակերպչական համալիր միջոցառումներ ռազմական դրության և արտակարգ իրավիճակների պայմաններում Կոմիտեի համակարգի կայուն գործունեությունն ապահովելու նպատակով,
4) ապահովում է Կոմիեի գաղտնի փաստաթղթաշրջանառությունը:
Zaruhi Hayrapetyan
''National Museum-Institute of Architecture after Alexander Tamanyan'' SNCO
+374 11 52 46 30 info@armarchmuseum.am
Կազմակերպությունը հավաքում, պահպանում, ուսումնասիրում, համալրում, գիտական մշակման է ենթարկում հայ և այլ ազգի ճարտարապետության, քաղաքաշինության և շինարվեստի պատմությանը, տնտեսությանը և գործնականին վերաբերվող արխիվային և թանգարանային արժեքները։ Ստեղծում և համալրում է գիտական ֆոնդերը, արխիվները, ուսումնասիրում և գիտական մշակման է ենթարկում հավաքված նյութերը և կազմակերպում է մշտական ու ժամանակավոր ցուցադրություններ։
Armen Gyulkhasyan
"Expertise center for urban development projects" JSC
+374 10 28 49 09 hayseysmshin@mail.ru
«Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ն «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի վերանվանված հետնորդն է: Ընկերության լիցենզավորված ոլորտն է հանդիսանում շենքերի և կառույցների դիտողագործիքային հետազոտման աշխատանքների իրականացումը, տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունների կազմումը, որոնցում, ըստ գործող «Սեյսմակայուն շինարարություն. նախագծման նորմեր» և «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. հիմնական դրույթներ» նորմերի պահանջների, տրվում են հետևյալ տեխնիկական հանձնարարականները` 1) գործառնական նշանակությունից ելնելով՝ կառույցի սեյսմազինվածության մակարդակի ավելացում 2) վնասվածքների առկայության դեպքում ուժեղացման և վերականգնման աշխատանքների իրականացում 3) կառույցի պահպանմանը և անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովմանը միտված նորոգման աշխատանքների իրականացում