Новости
Ազգային ժողովն այսօր ընդունել է առաջին ընթերցմամբ փետրվարի 27-ին քննարկված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։
Քաղաքաշինության բնագավառի մասնագետները մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը պետք է դիմեն հավաստագրման համար։ Գործընթացի վերաբերյալ քաղաքացիների հարցերն ամբողջացնելով՝ Քաղաքաշինության կոմիտեն առանձնացրել է հաճախ տրվող հարցերն ու դրանց պատասխանները։
Քաղաքաշինության կոմիտեում փետրվարի 14-ին հյուրընկալել են Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրայթի գլխավորած պատվիրակությանը։
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը։ Քննարկվել են ԱԶԲ խորհրդատվական առաքելության կողմից մշակվող բնակարանաշինական ծրագրերի իրագործման գաղափարները՝ պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով։
Կառավարության հունվարի 25-ի նիստում հավանության է արժանացել Քաղաքաշինության կոմիտե մշակած որոշման նախագիծը, որով ամրագրվել է դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություն։
Քաղաքաշինության կոմիտեում այսօր հյուրընկալել են խորվաթական «Institute IGH» ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուներից բացի մասնակցել են նաև «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ