Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է Գավառում գյուղատնտեսական քոլեջի կառուցման ընթացքը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Գեղարքունիքի մարզում կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներ։

Կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արմեն Զոհրաբյանի, վարչության մասնագետների և շինարարական ու տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ Գեղարքունիքի մարզում նա դիտարկել է Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի կառուցման ընթացքը։ Արձանագրվել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցին և որակի պահանջներին համապատասխան։ Եղանակային պայմաններից կախված՝ իրականացվում են շենքի ներսի աշխատանքները։ Նոր կառուցվող եռահարկ ուսումնական մասնաշենքից բացի քոլեջն ունենալու է խելացի անասնագոմ, գյուղատնտեսական տեխնիկայի և խոտի պահպանման շվագարաններ, բաց խաղադաշտ։ Վերակառուցվում է նախկին մարզադահլիճի շենքը։ Քոլեջն ունենալու է նաև կաթսայատուն, արևային ֆոտովոլտային կայան, օդափոխության համակարգ և ապահովված է լինելու անհրաժեշտ այլ պայմաններով։


Հաջորդիվ կոմիտեի նախագահը եղել է Լեռնակերտի դպրոցի շինարարական հրապարակում: Կապալառուի հետ պայմանագիրը լուծվել է՝ շինարարական աշխատանքները ժամկետի խախտումով և պահանջվող որակից շեղումով իրականացնելով պայմանավորված։


