-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է «Դալան» տեխնոպարկի շինարարության հրապարակ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է «Դալան» տեխնոպարկի շինարարության հրապարակ՝ ծանոթանալու համալիրի կառուցապատման ընթացքին։ Շրջայցին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Նրանք դիտարկել են կանաչ շենքերի հավաստագրման LEED և BOMA միջազգային ստանդարտներով իրականացվող շինարարությունը, կիրառվող ճարտարապետական և ինժեներական ժամանակակակից լուծումները։

Ծրագրի պատասխանատուները ներկայացրել են տեխնոպարկի առանձնահատկությունները, նշել, որ այն համախմբելու է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ ապահովելով անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով։ Տեխնոպարկում ներկայացված են լինելու բիզնես լաունջներ, կոնֆերանս դահլիճներ, ընդհանուր աշխատանքային տարածքներ, հանգստի հանգույցներ, ռեստորաններ, միջոցառումների սրահներ, սրճարաններ և կանաչ տարածքներ:

Բիզնես պարկի տարածքը 154 հազար քմ է, գրասենյակային տարածքը՝ 34.3 հազար քմ։
