-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ծանոթացել է նորարարական լուծումներով իրականացված կառուցապատման ծրագրին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» (CBS) ընկերության կողմից կառուցված բնակելի համալիր՝ ծանոթանալու իրականացված քաղաքաշինական ծրագրին։ Շրջայցին մասնակցել են նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը։

«ՔԵՅՐ ԲԻԼԴԻՆԳ ՍԵՐՎԻԶԻՍ» (CBS) ՍՊԸ հիմնադիր Արման Շվագիրը ներկայացրել է Արաբկիր վարչական շրջանի Մալխասյանց փողոցում բնակելի համալիրի կառուցման շրջանակում կիրառված նորարարական լուծումները, նոր գաղափարների իրագործման մոտեցումները։

Կոմիտեի նախագահը կարևորել է նորարական լուծումների կիրառման փորձի փոխանակումը ոլորտի ներկայացուցիչների հետ, մասնագիտական քննարկումների կազմակերպումը, որոնք թույլ կտան առավել արդյունավետ իրականացնել քաղաքաշինական ծրագրերը, շարունակաբար բարելավել քաղաքաշինական նորմերը և նպաստել կառուցապատման մշակույթի զարգացմանը։




