-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Արման Պետրոսյանը մասնակցել է «TOON EXPO YEREVAN 2025» ցուցահանդեսին
Երևանում սեպտեմբերի 5-7-ն անցկացվել է «TOON EXPO YEREVAN 2025» անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը։

Քաղաքաշինության կոմիտեի անունից շնորհավորելով կազմակերպիչներին և մասնակիցներին՝ նա կարևորել է կառուցապատման և շինարարության ոլորտը խթանող նման միջոցառումները՝ հաշվի առնելով հանրապետությունում իրականացվող շինարարության մեծ ծավալներն ու դրանցում բնակարանաշինական ծրագրերի մասնաբաժինը։ «Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ շինարարական զգալի ակտիվություն է նկատվում նաև մարզերում։ Ինչը նշանակում է կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացում, շինարարության ծավալների աճ, հարակից ոլորտների ակտիվություն»,-նշել է Արման Պետրոսյանը։



Այս տարի TOON EXPO-ն կարողացել է մեկ հարկի տակ համախմբել ավելի քան 100 ընկերությունների։ Ներկայացվել է շուրջ 150 000 նախագիծ։
Մանրամասները՝ https://www.facebook.com/share/p/1CBmiRFCTu/